ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Առարկա
- Սույն Պայմանները սահմանում են «ԼայքՆետ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (ստորև՝ «Օպերատոր») կողմից հանրությանը (ֆիզիկական անձ, կազմակերպաիրավական ցանկացած տեսակի իրավաբանական անձ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները (այսուհետ՝ Պայմաններ):
- Սույն Պայմանները սահմանվում են Օպերատորի կողմից և հանդիսանում են էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների (այսուհետ «Ծառայություններ») մատուցման բաժանորդային պայմանագիր կնքելու հրապարակային օֆերտա (առաջարկ):
- Օպերատորի կողմից մատուցվող ցանկացած ծառայության բաժանորդագրման օֆերտան համարվում է ակցեպտավորված (հաստատված) սույն օֆերտայով սահմանված կարգով Ծառայություններն ակտիվացնելու պահից և այդ պահից օֆերտան և սույն Պայմանները, բաժանորդի կողմից նախընտրած սակագնային փաթեթի պայմանների հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված և կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր» )
- Չհակասելով այլ դրույթներին` սույն Պայմանները միաժամանակ հանդիսանում են Օպերատորի կողմից նախկինում նույն առարկայի վերաբերյալ բաժանորդի հետ կնքված և ներկայումս գործող պայմանագրերի պայմանները սույն օֆերտային համապատասխանեցնելու հրապարակային առաջարկ (օֆերտա): Մինչև նշված ամսաթիվը Պայմանների վերաբերյալ գրավոր առարկություն և նախկինում կնքված պայմանագրի դադարեցման պահանջ չստանալու դեպքում` սույն Պայմանները կհամարվեն Բաժանորդի կողմից գործողությամբ ամբողջությամբ ակցեպտավորված, եթե նշված ամսաթվից հետո բաժանորդը շարունակի օգտվել Ծառայություններից:
2. Մատուցվող Ծառայություններ
- Սույն օֆերտայի շրջանակում Օպերատորի կողմից մատուցվում են ստորև թվարկվող Ծառայությունները, որոնք ներառվում, բայց չեն սահմանափակվում նշված ցանկով։ Մատուցվող Ծառայությունների նկարագրությունը, առանձնահատկություններն ու սակագները (գնացուցակը), հրապարակված են Օպերատորի https://www.LikeNet.am ինտերնետային կայքում, ինչպես նաև հասանել են Օպերատորի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
- Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություն,
- հեռուստատեսության ծառայություն (IP TV, OTT),
- Հավելյալ արժեքով ծառայություն(VAS),
- Տեսավարձույթի ծառայություն (VOD),
- Անվտանգ ինտերնետի, WIFI տրամադրման/ակտիվացման ծառայություն,
- Լրացուցիչ սարքերի տրամադրման և մոնտաժման ծառայություն,
- Հեռահաղորդակցության այլ ծառայություններ:
- Պետական մարմիններին ամրակցված ցանցի մատուցվող ծառայությունների համար կարող են սահմանվել սույն Պայմաններից տարբերվող Պայմաններ:
- Պայմանների բոլոր կետերի պահպանմամբ Հաճախորդի կողմից ներկայացված՝ Ծառայություններին (առկայության դեպքում դրա հավելվածներին) բաժանորդագրման դիմումը (այսուհետ՝ Դիմում), սույն Պայմանների, կնքված լրացուցիչ Համաձայնագրերի, առանձին Ծառայություններին վերաբերող հատուկ պայմանների (այսուհետ՝ Հատուկ Պայմաններ), Ծառայությունների հրապարակված սակագների (Գնացուցակի), Սակագնային Պլանի/Փաթեթի, Ծառայության առաջարկի նկարագրի (այսուհետ՝ Առաջարկի Նկարագիր), Անձնական տվյալների մշակման քաղաքականության, ինչպես նաև յուրաքանչյուր Ծառայությունից օգտվելու վերաբերյալ Օպերատորի կողմից սահմանված ընթացակարգերի և կանոնների (այսուհետ՝ Կարգեր/Կանոններ) հետ միասին հանդիսանում են Բաժանորդի և Օպերատորի միջև կնքված պայմանագիր, այսուհետ՝ Բաժանորդային Պայմանագիր:
- Նշված փաստաթղթերի միջև տարընթերցումների և հակասությունների առկայության դեպքում համապատասխան փաստաթղթերի դրույթները կիրառվում են հետևյալ գերակայությամբ` Դիմում, Հատուկ Պայմաններ, սույն Պայմաններ, պայմանագիր և Սակագներ (Գնացուցակ), Սակագնային պլան, Առաջարկի նկարագիր, Կարգեր/Կանոններ:
- Բաժանորդը կարող է սույն հրապարակային օֆերտան ընդունել (ակցեպտավորել) նաև էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգն ու առանձնահատկությունները հրապարակված են Օպերատորի https://www.likenet.am ինտերնետային կայքում:
3. Սահմանումներ
3.1. Օպերատոր՝ «ԼայքՆետ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների և թույլտվությունների հիման վրա ՀՀ-ում հանրային էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ մատուցող:
3.2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ` Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններ, որոնք ներառվում, բայց չեն սահմանափակվում սույն Պայմանների 2.1. կետում նշված ցանկով, այդ թվում «Տեսալսողական մեդիածառայություն/հեռուսատեսային ծառայություններ մատուցող ընկերության միջոցով մատուցվող հեռուստատեսության ծառայություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ՝ https://www.LikeNet.am ինտերնետային կայքում։ Ծառայությունների նկարագրությունը, առանձնահատկություններն ու սակագները (գնացուցակը), հրապարակված են Օպերատորի ինտերնետային կայքում և ներկայացված են Վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
- Օպերատորի Ցանց կամ Ցանց` հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում նաև միացնող/անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ օպտիկամանրաթելային և/կամ այլ տեսակի մալուխով (այսուհետ՝ Ամրակցված ցանց), ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում` արբանյակային ցանցով (այսուհետ՝ Շարժական կապի ցանց):
- Ցանցի Հասանելիության Տարածք` այն հասցեն (ՀՀ տարածքը), որտեղ տեխնիկապես հասանելի են Օպերատորի Ամրակցված ցանցով մատուցվող ծառայությունները։
- Ցանցի Ծածկույթ՝ աշխարհագրական վայր/տարածք, որտեղ (որի սահմաններում) առկա է Օպերատորի Շարժական կապի Ծառայություններից օգտվելու տեխնիկական հնարավորությունը:
Սույն պայմանների 3.4. և 3.5. կետերում նշված տարածքներում կիրառվող տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության ինտերնետային կայքում https://www.LikeNet.am ինտերնետային հղումով:
- Անձնական էջ՝ Ինտերնետ կայքի միջոցով բաժանորդի անձնական էջը/տիրույթը, որի միջոցով Բաժանորդը կարողանում է կատարել բաժանորդագրման հետ կապված այնպիսի փոփոխություններ, որոնք սահմանված են Օպերատորի կողմից, ինչպես նաև ծանոթանալ Ծառայությունների մատուցմանն առնչվող փոփոխություններին:
- Սպասարկման գրասենյակ՝ Բաժանորդների սպասարկման համար Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայությունների և սարքավորումների վաճառքի և սպասարկման մասնագիտացված կենտրոն:
- Բաժանորդ՝ Դուք կամ ցանկացած անձ, ում հետ կնքվել է Բաժանորդային Պայմանագիր:
- Կորպորատիվ Բաժանորդներ՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր:
- Բիլինգային համակարգ՝ ավտոմատացված համակարգ, որի միջոցով հաշվառվում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, ձևավորվում են հաշիվները, հաշվարկվում են Բաժանորդների պարտքերը, ստացված վճարումները և ներկայացվում ամփոփ արդյունքները:
- Հաշիվ` Բիլինգային համակարգում վերլուծական հաշվարկի ռեգիստր, որն օգտագործվում է հաշվարկային ժամանակահատվածում Բաժանորդին մատուցվող Ծառայությունների ծավալների և դրանց դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար:
- Հաշվարկային ժամանակաշրջան՝ օրացուցային ամիս, որի ընթացքում բաժանորդին մատուցվել են ծառայությունները.
- Բիլինգի Օր` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ ամփոփվում է հաշվարկային ժամանակաշրջանում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված և Բաժանորդի կողմից արդեն վճարված կամ վճարման ենթակա գումարը, ներկայացվում է հաշիվը (այն լինում է ամսվա մեջ մեկ օր):
- Դիմում` Օպերատորի կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ (սույն Պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և դրանց համաձայն մատուցվող Ծառայություններին բաժանորդագրվելու վերաբերյալ) ստորագրված (կնքված) Բաժանորդի (վերջինիս լիազորված անձի) կողմից:
- BAN (billing account number) ՝ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բիլինգային Համակարգում Բաժանորդի նույնականացման համար, որը միաժամանակ համարվում է բաժանորդային պայմանագրի համարը:
- Գաղտնաբառ` Ծառայության որոշակի տեսակներից օգտվելու, ինչպես նաև Անձնական էջ մուտք գործելու համար Բաժանորդի կողմից որոշվող տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի նույնականացման համար:
- Սակագնային պլան՝ Օպերատորի կողմից սահմանված և հրապարակված Ծառայության տեսակ, որով սահմանվում է Ծառայության անվանումը, առանձնահատկությունները, մատուցման պայմանները և այլ տեղեկություններ:
- Սակագնային Փաթեթ(ներ)` որոշակի վավերականության ժամկետով հավելյալ րոպեների, ինտերնետ MB-ի, կարճ հաղորդագրությունների և այլ ծառայությունների փաթեթներ, որոնցից կարելի է օգտվել առանց ընթացիկ Սակագնային Պլանը փոխելու անհրաժեշտության:
- Ծառայությունների Փաթեթ(ներ)` մի քանի տարբեր Ծառայություններ իր մեջ ներառող և մեկ անվանմամբ ու արժեքով (գնով) հաշվարկվող Ծառայություն:
- Սարք` Ամրակցված ցանցով մատուցվող Ծառայություններ տրամադրելու համար Օպերատորի կողմից օգտագործման իրավունքով Բաժանորդին տրամադրված սարք կամ սարքեր իր (իրենց) պատկանելիքներով և մալուխ(ներ)ով։
- Սարքավորում(ներ)՝ Օպերատորի շարժական ցանցի հետ համատեղելի տեխնիկական միջոցներ (պլանշետ, մոդեմ, շարժական հեռախոս և այլն) ՝ ու սարքերը, որոնց միջոցով Բաժանորդը կարողանում է օգտվել Շարժական կապի ցանցով մատուցվող Ծառայություններից։
- Նույնականացման տվյալներ՝ Ձեր (Բաժանորդի) անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները համարը, Գաղտնաբառը (եթե առկա է), կատարած վերջին գործողությունները (վճարում, Հաշվեկշռի լիցքավորում, Ծառայության ակտիվացում և այլն) և նմանատիպ այլ տվյալներ, որոնք օգտագործվում են առանձին կամ միասին` համաձայն Օպերատորի կողմից սահմանված Կարգի:
- Պահպանման աշխատանքներ՝ Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու համար Օպերատորի կողմից իրականացվող՝ Օպերատորի Ցանցի վերազինման, վերականգնման, վերանորոգման, թարմացման, ընդլայնման, փոխարինման, պահպանման, ամրապնդման, վերադասավորման, ինչպես նաև վթարների, թերությունների և անսարքությունների վերացման կամ նմանատիպ այլ աշխատանքներ:
4. Բաժանորդագրում, Բաժանորդային պայմանագիր, Բաժանորդի ներկայացուցչի իրավասություններ
- Սույն Պայմանները Ձեր կողմից համարվում են ամբողջությամբ և անվերապահորեն ընդունված Դիմումն առձեռն կամ նոտարական կարգով1 տրված կամ նոտարի վավերացրած լիազորագրերի հավասարեցված լիազորագրի հիման վրա հանդես եկող Ձեր ներկայացուցչի կողմից Վաճառքի և սպասարկման գրասենյակ և/կամ Օպերատորի անունից Ծառայությունների վաճառք իրականացնելու լիազորություն ունեցող աշխատակցին ներկայացնելու պահից (եթե այլ կարգ նախատեսված չէ Օպերատորի կողմից):
- Բաժանորդային Պայմանագիր կնքելու համար Դիմումին կից Դուք պետք է ներկայացնեք նաև Օպերատորի կողմից Ձեզանից պահանջվող փաստաթղթեր, որոնք հաստատում են Ձեր անձը, հասցեն, իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցան կամ հաշվառման տվյալները, ներկայացուցչի միջոցով Բաժանորդային Պայմանագիր կնքելու դեպքում` նոտարական կարգով հաստատված լիազորագիրը և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթերը, ամրակցված կապի ծառայությունների դեպքում այն տարածքի հասցեն, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները, Ձեր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և/կամ այլ փաստաթղթեր (այդ թվում բնօրինակ) ու տվյալներ (այսուհետ՝ Պահանջվող Փաստաթղթեր):
- Դիմումում Բաժանորդն ընտրում է Ծառայությունների ցանկը և/կամ այն Սակագնային Պլանները/Փաթեթները, որի (որոնց) պայմաններով Բաժանորդը ցանկանում է ստանալ Ծառայությունները:
- Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայությունների տեսակները, նկարագրությունները, դրանց մատուցման առանձնահատկություններն ու սակագները, ինչպես նաև Ծառայություններին վերաբերող բոլոր տեղեկությունները սահմանվում են Օպերատորի կողմից և անվճար հասանելի են Ձեզ Օպերատորի ինտերնետային կայքում, Սպասարկման գրասենակում:
- Ըստ մատուցվող Ծառայության առանձնահատկությունների` Օպերատորը կարող է այդպիսի Ծառայություններից օգտվելու Դիմում ներկայացրած անձի կամ անձանց խմբերի համար սահմանել այլ պայմաններ, որոնք կամրագրվեն Առաջարկի Նկարագրով և/կամ կնքվելիք պայմանագրով:
- Բաժանորդային Պայմանագիր կնքելու/լուծելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հավելյալ այլ ծառայություններ մատուցելու դիմումների ձևերը և բովանդակությունը սահմանվում են Օպերատորի կողմից և Ձեր կողմից դրանք չպահպանելու դեպքում Օպերատորն իրավունք ունի չընդունել դրանք և/կամ ընթացք չտալ:
- Որոշ նյութեր կամ փաստաթղթեր, որոնք հրապարակված և հասանելի են Օպերատորի ինտերնետային կայքում, եթե Դուք չեք պահանջում, Ձեզ չեն տրամադրվում թղթային տարբերակով:
- Օպերատորի կողմից սահմանված դեպքերում Ծառայություններին բաժանորդագրումը կարող է իրականացվել Բաժանորդային Պայմանագրով սահմանված փորձնական ժամկետով: Փորձնական ժամկետը տրամադրվում է Ծառայությունը փորձարկելու նպատակով, մասնավորապես` պարզելու համապատասխանում է արդյոք այն Ձեր պահանջներին և կարիքներին, առկա է Ցանցի Ծածկույթ և Ծառայություն այն վայրերում, որտեղ Դուք հիմնականում նախատեսում եք օգտվել Ծառայությունից: Փորձնական ժամկետի ընթացքում Բաժանորդային Պայմանագիրը չլուծելու դեպքում համարվում է, որ Ծառայությունը համապատասխանում է Բաժանորդային Պայմանագրին, առաջարկվող պայմաններին և ներկայացվող նկարագրին, ինչպես նաև Ձեր կարիքներին և պահանջներին:
- Փորձնական ժամկետը լրանալուց հետո Բաժանորդային Պայմանագրի լուծումն իրականացվում է տվյալ Ծառայությունից հրաժարման համար սահմանված ընդհանուր հիմունքներով:
- Օպերատորն իրավունք ունի հրաժարվել Բաժանորդային Պայմանագիրը կնքելուց և/կամ Ծառայություններին կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց և/կամ միակողմանի կարգով հրաժարվել Բաժանորդային Պայմանագիրը կատարելուց՝ լուծված համարելով Բաժանորդային Պայմանագիրը՝ այդ մասին 10 (տասը) օրվա ընթացքում Օպերատորի կողմից նախընտրած ձևով (հեռախոսացանց, կարճ հաղորդագրություն, զետեղում ինտերնետ կայքում, ԶԼՄ-ներ) ծանուցելով Բաժանորդին հետևյալ հիմքերից թեկուզ մեկի առկայության դեպքում`
- Տարածքը գտնվում է Ցանցի հասանելիության տարածքից դուրս կամ գտնվում է ցանցի հասանելիության տարածքում, սակայն չկան տեխնիկական հնարավորություններ Ծառայությունների մատուցման համար (օրինակ՝ մալուխների քանակն այդ տարածքում/շենքում սպառված է, լիազոր մարմինը թույլ չի տալիս իրականացնելու շենքում մալուխներ մոնտաժելու աշխատանքներ կամ Բաժանորդի շենքում մալուխներ անցկացնելու համար չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ (դիտահորեր, հենասյուներ և այլն), մինչև Տարածքում տեղադրված նախկին Սարքերը հայտնաբերելու գործընթացի ավարտը,
- Օպերատորի կողմից Տարածքում մեկ այլ Բաժանորդային պայմանագրի շրջանակներում արդեն իսկ մատուցվում են պահանջվող Ծառայությունները
- Բաժանորդը Օպերատորի հետ նախկինում կնքված որևէ պայմանագրի շրջանակում վերջինիս հանդեպ ունի չկատարված պարտավորություն(ներ) կամ խախտել է Բաժանորդային Պայմանագրի պահանջները,
- Բաժանորդը նախկինում օգտվելով Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից կամ խթանիչ առաջարկներից, թույլ է տվել կեղծիքներ կամ չարաշահումներ (այդ թվում Օպերատորի կողմից Բաժանորդային Պայմանագրի գործողությունը դադարեցնելը Բաժանորդի կողմից կետանց թույլ տալու հիմքով և այլն),
- Օպերատորի կողմից սահմանված ձևով չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը Դիմումը, և/կամ այլ անհրաժեշտ տեղեկությունները,
- Բաժանորդի կողմից ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են կեղծիքներ կամ սխալ տվյալներ,
- Ծառայությանը բաժանորդագրվելու համար դիմող անձը գնահատվում է անհուսալի պարտապան կամ չի բավարարում Օպերատորի կողմից տվյալ Ծառայության համար սահմանված վճարունակության և նմանատիպ այլ պահանջները,
- Տարածքը, որտեղ պետք է մատուցվեն Ամրակցված ցանցի Ծառայությունները, Օպերատորի գնահատմամբ հանդիսանում կամ ծառայում է որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության վայր և/կամ ֆիզիկական անձի կողմից շահույթ ստանալու կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործվող տարածք,
- Տարածքի սեփականատերը և/կամ համասեփականտերը դիմել է Օպերատորին՝ Տարածքում (Ամրակցված ցանցով) Ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար: 11.Որոշ Ծառայություններ մատուցելու համար Օպերատորը կարող է հրաժարվել Բաժանորդային Պայմանագիր կնքելուց կամ դրա կնքման համար կարող է առաջադրել լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ պահանջել պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ, եթե օրինակ Բաժանորդն ունի որոշակի ժամկետով Օպերատորի Բաժանորդ մնալու դեռևս չկատարված պարտավորություն, դիմողը չունի մշտական բնակության վայր ՀՀ-ում, հաշվառված չէ ՀՀ տարածքում, ՀՀ քաղաքացի չէ կամ ՀՀ-ում չունի համապատասխան կացության կարգավիճակ և/կամ Օպերատորի կողմից նախատեսված այլ դեպքերում:
- Բաժանորդային Պայմանագիր կնքելուց, Ծառայություններին կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց, սարքավորումների վաճառքից կամ գումարային սահմանաչափի սահմանումից կամ փոփոխումից առաջ Օպերատորն իրավունք ունի իրականացնել Ձեր վճարունակության ստուգում օրենքով չարգելված ցանկացած եղանակով և աղբյուրից, այդ թվում` Ձեզանից պահանջելով ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, կատարելով համապատասխան հարցումներ և/կամ պահանջելով լրացուցիչ ապահովման միջոցներ:
- Օպերատորն իրավունք ունի սահմանափակել յուրաքանչյուր Բաժանորդին տրամադրվող Սարքերի, Սարքավորումների և կամ Ծառայությունների քանակը:
- Կապ հաստատելով հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ զանգի կամ կապի այլ միջոցներով և անցնելով Բաժանորդի նույնականացման փուլը` Բաժանորդը կարող է այնպիսի փոփոխություններ կատարել Բաժանորդային Պայմանագրում, որոնք թույլատրելի են համարվում Օպերատորի կողմից:
- Առանձին դեպքերում Օպերատորը՝ սույն կետում նշված պայմաններով, հեռախոսակապով կարող է հանդես գալ Բաժանորդին հասանելի առաջարկություններով։ Նշված դեպքերում որևէ գրավոր փաստաթուղթ Օպերատորի և Բաժանորդի միջև չի կնքվում, իսկ հավաստումը (ապացույցը) առ այն, որ Բաժանարոդային Պայմանագրում փոփոխությունները կատարվել են Բաժանորդի կողմից, հանդիսանում է Բաժանորդի կողմից կատարված առաջին վճարումը:
- Բաժանորդի/Ձեր ներկայացուցչին բաժանորդի/Ձեր անունից գործողություններ կատարելու լիազորություն տրամադրող փաստաթղթի գործողության դադարեցման կամ անվավերության դեպքում Դուք պարտավոր եք անմիջապես տեղեկացնել Օպերատորին: Մինչև նման փոփոխության մասին Օպերատորին տեղեկացնելը Ձեր ներկայացուցչի պահանջների կատարմանն ուղղված Օպերատորի գործողությունները և դրանց արդյունքում ծագած պարտավորությունները համարվում են իրավաչափ և կատարված Ձեր անունից:
- Նոր բաժանորդային պայմանագրի կնքում, վերծանումների ստացում, ինչպես նաև Օպերատորի կողմից սահմանված մի շարք այլ գործարքների դեպքում Ձեր ներկայացուցիչը պետք է ներկայացնի միայն նոտարական հաստատմամբ կամ նոտարական կարգով վավերացրած լիազորագրերին հավասարեցված նման իրավասություն տվող լիազորագրի բնօրինակը:
- Եթե Բաժանորդային պայմանագրի կնքումից հետո պարզվի, որ Ձեր կողմից նշված Տարածքի հասցեն չի համապատասխանում Օպերատորի Բիլինգային համակարգում առկա հասցեների բազային (որը վերցված է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և պարբերաբար թարմացվում է), Օպերատորն իրավունք ունի միակողմանի կարգով ուղղելու (փոփոխելու) Բաժանորդային պայմանագրում նշված Տարածքի հասցեն:
5. Ծառայություններ
- Բաժանորդագրման տեսակը, Սակագնային Պլանը և/կամ Ծառայությունները բաժանորդագրման պահին ընտրում եք Դուք Ձեր ցանկությանն ու պահանջներին համապատասխան:
- Օպերատորն իրավասու է սույն Պայմաններով նախատեսված կարգին համապատասխան (միակողմանիորեն) փոփոխել Ծառայության սակագինը, Սակագնային Պլանը/Փաթեթը և/կամ դրանց մատուցման պայմանները:
- Ծառայությունները, ըստ իրենց տեսակի, մատուցվում են Օպերատորի Ամրակցված և/կամ Շարժական կապի ցանցերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մատուցման Կանոններն ու առանձնահատկությունները:
- Բաժանորդային Պայմանագիր կնքելիս Օպերատորի կողմից լռելյայն ակտիվացվում են այն հավելյալ Ծառայությունները, որոնց համար լրացուցիչ վճարումներ չեն պահանջվում (եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից):
- Որոշ Ծառայություններ Ձեր կողմից կարող են ակտիվացվել Ձեր սարքավորման կարգաբերումների միջոցով կամ այլ եղանակով, ինչպես նաև Օպերատորի Վաճառքի և սպասարկման գրասենյակ այցելելու կամ այլ հնարավոր եղանակներով:
- Նախքան լրացուցիչ վճարում պահանջող Ծառայությունների ակտիվացումը, Դուք պարտավոր եք ստուգել պատվիրվող Ծառայությունն օգտագործելու համար Ձեր սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ հասկանալու համար, թե տվյալ սարքավորմամբ Դուք կարող եք օգտվել ակտիվացվող Ծառայությունից, թե ոչ:
- Որոշ Ծառայություններ Ձեզ կարող են մատուցվել, եթե Ձեր վերջնակետային սարքավորումը համապատասխանում է նման Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներին։
- Ծառայությունների, Սակագնային Պլանների փոփոխություն կատարելիս Ձեր Հաշվին առկա բոնուսները, ավտոմատ գեներացված առաջարկներն ու ծառայությունները, ինչպես նաև այլ արտոնությունները ենթակա չեն վերադարձման կամ փոխանցման Ձեր նոր Հաշվին, Համարին և/կամ Ծառայությանը, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից: 10.Բաժանորդագրման տեսակի, Սակագնային Պլանի, Ծառայությունների ցանկի փոփոխությունը և լրացուցիչ Ծառայությունների ակտիվացումն իրականացվում է Օպերատորի կողմից հաստատված ձևով դիմումը/համաձայնագիրը և Պահանջվող փաստաթղթերն առձեռն ներկայացնելով, իսկ Օպերատորի կողմից սահմանված դեպքերում նաև կապի այլ միջոցներով: 5.11.Ձեր Նույնականացման տվյալներն օգտագործվում են բաժանորդագրման տեսակի, Սակագնային Պլանի, Ծառայությունների (դրանց տեսակների) փոփոխության և լրացուցիչ Ծառայությունների ակտիվացման, ինչպես նաև Օպերատորի կողմից Ձեզ տեղեկատվության տրամադրման, Ծառայությունների դիմաց վճարելու և Օպերատորի կողմից սահմանված այլ դեպքերում:
- Ծառայությունների տեսակների և սակագների, Առաջարկի նկարագրի, Սակագնային Պլանների և Փաթեթների Ցանցի ծածկույթի/հասանելիության Տարածքի, բաժանորդային պարտքերի և գանձված գումարների վերաբերյալ տեղեկատվություն Բաժանորդը կարող է ստանալ Վաճառքի և սպասարկման գրասենյակներից, ընկերության պաշտոնական ինտերնետ կայքից կամ զանգահարելով հաճախորդների սպասարկման ծառայություն,
- Ծառայության մի առաջարկից, որը ենթադրում է որոշակի ժամկետում Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորություն, մեկ այլ առաջարկի անցումը (առանց Բաժանորդային Պայմանագրով/համաձայնագրով նախատեսված տուգանքը վճարելու) հնարավոր է միայն սահմանված ժամկետի ավարտից հետո, իսկ մինչև դրա ավարտը՝ միայն Օպերատորի բացառիկ հայեցողությամբ, հակառակ դեպքում նման անցումը կդիտվի որպես Ձեր ստանձնած պարտավորության խախտում և Օպերատորն իրավունք կունենա Ձեզանից պահանջել սահմանված տույժերը, տուգանքները:
- Բաժանորդային Պայմանագրի կողմ դառնալով՝ Բաժանորդը (Դուք) տալիս է իր համաձայնությունը Օպերատորի Ցանցի (և ոչ միայն) միջոցով ստանալու գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ, նյութեր և/կամ տեղեկություններ:
6. Ծառայությունների մատուցումը
- Օպերատորը Ծառայությունները մատուցում է ՀՀ օրենսդրությանը, իրեն տրամադրված լիցենզիաներին և թույլտվություններին, Բաժանորդային Պայմանագրին, Օպերատորի ներքին ընթացակարգերին և քաղաքականությանը համապատասխան:
Օպերատորի կողմից սահմանված դեպքերում Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի և իր կողմից նշված նախընտրած երրորդ անձանց կողմից համատեղ:
Համատեղ մատուցվող ծառայություններ ստանալու նպատակով Դիմում ներկայացնելով և Բաժանորդային պայմանագիր կնքելով՝ Բաժանորդը անվերապահորեն ընդունում է նաև համատեղ մատուցվող ծառայություններ մատուցելու նպատակով Օպերատորի կողմից նշված նախընտրած երրորդ անձի ծառայությունների մատուցման պայմանները:
Հեռուսատեսային ծառայությունները մատուցվում են Օպերատորի և Տեսալսողական մեդիածառայություն մատուցողի հետ համատեղ։ Ծառայությունների մատուցման պայմանները հասանելի են www.LikeNet.am կայքում:
Ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու համար Բաժանորդային Պայմանագրի կնքումից հետո Բաժանորդի Տարածքում Օպերատորի մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրվում և կարգաբերվում է ենթակառուցվածքը (Սարքը) և միացվում Օպերատորի Ամրակցված Ցանցին:
- Եթե Բաժանորդն ունի այնպիսի սերտիֆիկացված սարք, որի միջոցով՝ ըստ Օպերատորի մասնագետների կարծիքի, հնարավոր կլինի պատշաճ և Ցանցի համար անվտանգ օգտվել Ծառայություններից, ապա Բաժանորդի ցանկության դեպքում Օպերատորը կարող է Ամրակցված ցանցով տրամադրվող Ծառայությունները մատուցել այդ սարք(եր)ով:
- Ծառայությունների մատուցումը Ձեզ հնարավոր է, եթե Բաժանորդային Պայմանագրի բոլոր պահանջները Ձեր կողմից կատարվել են:
- Սույնով Դուք համաձայն եք, որ Ծառայությունները մատուցվում են Օպերատորի Ցանցի առկա տեխնիկական հնարավորություններին և թողունակությանը, Ցանցի Ծածկույթին/ Հասանելիության Տարածքին, օգտագործվող սարքավորումների հնարավորություններին ու առանձնահատկություններին համապատասխան և դրանց սահմաններում:
- Օպերատորի Ցանցի տեխնիկական հնարավորությունների, Ցանցի Ծածկույթի/ Հասանելիության Տարածքի և դրանց թարմացումների մասին տեղեկությունները Բաժանորդին հասանելի են դարձվում Օպերատորի ինտերնետային կայքի, Վաճառքի և սպասարկման գրասենյակների միջոցով:
- Ձեր կողմից շարժական կապի Ծառայություններից օգտվելը Ցանցի Ծածկույթի սահմաններում սահմանափակված չէ կոնկրետ տարածքով, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից կամ բխում Ծառայությունների էությունից:
- Դուք համաձայնում և ընդունում եք, որ Օպերատորը ձեռնարկում է հնարավոր ողջամիտ միջոցներն ապահովելու համար Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումը և Բաժանորդի հասանելիությունը Ծառայությանը և Օպերատորի Ցանցին, սակայն Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու Օպերատորի պարտականությունը լավագույն ջանքերը գործադրելու պարտականություն է (best effort), և ոչ ավելին:
- Դուք համաձայնում և ընդունում եք, որ Ծառայություններից օգտվելու և/կամ դրանց հասանելիություն ունենալու հնարավորությունը կամ Ծառայությունների որակը կախված է ստորև նշված այնպիսի հանգամանքներից և գործոններից, որոնք կարող են առաջացնել Ձեզ մատուցվող Ծառայության ընդհատումներ, որակի վատացումներ, ինտերնետ կապի արագության տատանումներ կամ այլ խափանումներ, որոնք դուրս են Օպերատորի վերահսկողությունից: Այդպիսի հանգամանքներ ու գործոններ են՝ ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրը (խոնավության աստիճան, սարքավորման բնականոն աշխատանքի համար չնախատեսված շատ բարձր կամ ցածր ջերմաստիճան և այլն),
- Ձեր սարքավորման որակը, հնարավորություններն ու առանձնահատկությունները, տեխնիկական անսարքությունը կամ սխալ կարգաբերումները (Ձեզ մատուցվող Ծառայության հետ անհամատեղելի օպերացիոն համակարգերը, վիրուսները և այլն),
- այլ օպերատորների, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցերի և սարքավորումների որակը, առանձնահատկություններն ու հնարավորությունները, նրանց ցանցում առկա սահմանափակումները, վթարները, անսարքությունները, վերջիններիս աշխատանքային ռեժիմը, ցանցային կամ կայանի վթարները կամ անսարքությունները,
- Հեռուստառադիոծրագրերի համար՝ եղանակային պայմանները և մթնոլորտային երևույթները, ռադիոհաճախականությունների էլեկտրամագնիսական խանգարումները, ռադիոալիքների հասանելիությունը սահմանափակող գործոնների ազդեցությունը, Օպերատորի կայանի և սարքավորումների և Ձեր սարքավորման (մոդեմ և Ծառայություններից օգտվելու համար օգտագործվող այլ սարքավորումներ) միջև եղած հեռավորությունը, տեղական ռելիեֆի առանձնահատկությունները, ռադիոալիքների տարածումը և խափանումների այլ աղբյուրների գոյությունը, ինտերֆերենցիաները, հանգամանքներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում ռադիոսարքավորումների նորմալ գործունեության համար, Ծառայություններից օգտվելու վայրը (ծածկույթից դուրս տարածք, ստորգետնյա տարածքներ, շենքերին մոտ լինելը, թունելները, նկուղները և այլ ստորգետնյա տարածքները) և ժամանակը (Օպերատորի Ցանցի առավել ծանրաբեռնված ժամեր, միաժամանակ օգտվողների ագործողների թիվը սպասարկման տվյալ վայրում)
- ֆորս-մաժորային իրավիճակները (ջրհեղեղներ, երկրաշարժեր, պատերազմ, պետական մարմինների որոշումներ, էլեկտրասնուցման խափանումներ, համաճարակներ և այլն)
- կամ նմանատիպ այլ հանգամանքները:
- Օպերատորը պարտավոր է վերականգնել բաժանորդին մատուցվող Ծառայություն(ներ)ը` ընդհատման պատճառի վերացումից հետո՝ 48 ժամվա ընթացքում:
- Մինչև Ծառայություններին բաժանորդագրվելը և Ձեր կարիքների համար դրանք օգտագործելը կարևոր է իմանալ, որ Օպերատորը չի երաշխավորում`
- այնպիսի հանգույցների կամ սերվերների հետ տեղեկատվության փոխանակումը, որոնք ժամանակավոր կամ մշտապես անհասանելի են ինտերնետային ցանցի միջոցով,
- Ծառայությունների մատուցման ընթացքում ընդհատումների, սխալների, արագության և որակի անկումների, տատանումների և այլ խափանումների ու խաթարումների բացակայությունը, ինչպես նաև Ծառայության հասանելիության անընդհատությունը,
- Օպերատորի Ցանցի հետ հասանելիության հաստատումը` նախապես հայտարարված տեսական կամ միջին արագության առավելագույն հնարավորությամբ:
- Օպերատորի Ցանցի անխափան աշխատանքը, անվտանգությունն ու Ծառայության որակն ապահովելու, Օպերատորի Ցանցի հնարավորությունները հավասարաչափ բաշխելու, որևէ կոնկրետ Շարժական ցանցի բազային կայանի վրա գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու, ինչպես նաև Ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար Օպերատորն ինքն է սահմանում անհրաժեշտ տեխնիկական միջոցները, այդ թվում` Օպերատորն իրավունք ունի իր հայեցողությամբ ձեռնարկել իրավիճակին համապատասխան միջոցառումներ, կիրառել Ծառայությունների ծավալի և/կամ արագության սահմանափակումներ և սահմանել առաջնահերթություններ:
7. Ծառայություններից օգտվելը
- Ձեր կողմից օգտագործվող սարքավորումը պետք է լինի սերտիֆիկացված, Օպերատորի Ցանցի, Ծառայությունների հետ համատեղելի և համապատասխանի ՀՀ օրենսդրության և Բաժանորդային պայմանագրի պահանջներին:
- Դուք իրավունք չունեք՝
- Ծառայությունից օգտվել որևէ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի և/կամ այլ օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
- Ձեզ մատուցվող Ծառայությունները վճարովի կամ անհատույց առաջարկելու/մատուցելու երրորդ անձանց,
- Ծառայություններն օգտագործել էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու, գովազդային, տեղեկատվական կամ այլ բնույթի զանգվածային հաղորդագրություններ ուղարկելու, քվեարկություն, վիկտորինաներ, հարցումներ, մրցույթներ, հետազոտություններ, աճուրդներ, վիճակախաղեր, արշավներ անցկացնելու և նմանատիպ այնպիսի գործողություններ կատարելու նպատակով, որոնք ուղղված են շահույթի ստացմանը, գաղափարների կամ գովազդի տարածմանը` առանց Օպերատորի նախնական գրավոր համաձայնության:
- Դուք պարտավոր եք`
- Ծառայություններից օգտվել ՀՀ օրենսդրությանը, Բաժանորդային Պայմանագրին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին և պայմաններին համապատասխան` առանց խախտելու Օպերատորի, այլ Բաժանորդների և երրորդ անձանց իրավունքներն ու շահերը,
- չօգտագործել Ծառայություններն այլ օպերատորներից և ցանցերից ելքային Տրաֆիկի փոխանցում իրականացնելու համար, ինչպես նաև այնպիսի նպատակներով, որոնք հակասում են պետության շահերին, բարոյականության համընդհանուր նորմերին և հասարակական կարգին,
- չիրականացնել գործողություններ, որոնք ուղղված են Օպերատորի Ցանցի նորմալ գործունեության խաթարմանը կամ նպատակ ունեն փոփոխել Օպերատորի Ցանցի կամ սարքավորման կամ ծրագրային ապահովման կարգաբերումները,
- ծառայություններն օգտագործել բացառապես այն նպատակով, որի համար այն Ձեզ տրամադրվում է և տեխնիկական տարբեր լուծումներ կիրառմամբ(անկախ կիրառվող տեխնոլոգիայից) Շարժական կապի Ծառայությունները չօգտագործել ամրակցված կապի ծառայություններ մատուցելու/ ստանալու համար և հակառակը,
- չիրականացնել գործողություններ չթույլատրված հասանելիություն ստանալու և նման հասանելիությունը օգտագործելու նպատակով,
- Օպերատորի Ցանցով չփոխանցել տեղեկատվություն կամ չիրականացնել գործողություններ, որոնք կարող են ստեղծել չարդարացված բարձր ծանրաբեռնվածություն Օպերատորի Ցանցում կամ սարքավորումների վրա,
- պահպանել ցանկացած տեխնիկական կամ տեղեկատվական ռեսուրսի օգտագործման կանոնները,
- չկեղծել սեփական IP հասցեն, ինչպես նաև այլ ցանցային պրոտոկոլներում և ինտերնետում տվյալներ փոխանցելիս օգտագործվող IP հասցեները:
- Ձեր վերջնակետային սարքավորումից վիրուսային ծրագրերի և/կամ սպամի առաքման դեպքում կհամարվի, որ վնասը պատճառվել է Ձեր գործողության կամ անգործության հետևանքով:
- պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները և զգուշանալ կեղծարարությունից
8. Սարքի և այլ սարքավորումների օգտագործումը և պահպանումը
- Օպերատորի և Բաժանորդի միջև Սարքի հանձնում-ընդունումն իրականացվում է համապատասխան ակտով (այսուհետ՝ Հանձնման-ընդունման ակտ), որը հանդիսանում է Բաժանորդային Պայմանագրի անբաժանելի և բաղկացուցիչ մասը:
- Բացառությամբ սույն Պայմանների 6.7 կետում նախատեսված դեպքի` Օպերատորի կողմից տրամադրվող Սարքերը, Օպերատորի կողմից ցանկացած ավելացված (փոփոխված, վերանորոգված) սարքավորումների, ինչպես նաև մալուխների հետ միասին, համարվում են Օպերատորի սեփականությունը և Բաժանորդը չի կարող դրանք փոփոխության ենթարկել, վճարովի կամ անհատույց փոխանցել (տրամադրել) երրորդ անձի, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Օպերատորի և Բաժանորդի միջև:
- Սարքի սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից, և այդ պահից սկսած Բաժանորդն է պատասխանատվություն կրում Սարքի համար:
- Սարքի տեղադրումը, կարգաբերումը տեղափոխումն իրականացվում է բաժանորդի կողմից, եթե այլ բան չկա սահմանված Օպերատորի կողմից։ Մոդեմի կարգավորումների հրահանգները զետեղված են Օպերատորի ինտերնետային կայքում:
8.5. Բաժանորդը պարտավոր է՝
- Օպերատորի կողմից տրամադրված սարքավորումը և Սարքը չօգտագործել անհամատեղելի այլ սարքավորումների հետ համատեղ կամ որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Օպերատորի և/կամ այլ օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին կամ սարքավորումներին կամ ազդել դրանց գործառնության վրա,
- բաժանորդը պարտավոր է բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի իրեն հատկացված համարը ակտիվացնել, օգտագործել ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայությունների ստացման համար կամ կատարել հաշվի լիցքավորում, վճարել բաժանորդավարձը և Օպերատորի կողմից մատուցվող ցանկացած ծառայությունների համար, այն ձեռք բերելուց և պայմանագիր կնքելուց հետո երեք ամիսների ընթացքում։ Նշված ժամկետում թվարկված գործողությունները չկատարելու դեպքում Օպերատորն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը։
- Սարքին վերաբերվել խնամքով, պահպանել պատշաճ և սարքին վիճակում,
- Սարքն օգտագործել միայն այն նպատակով և այն վայրում, որտեղ Օպերատորի մասնագետների կողմից տեղադրվել և կարգաբերվել է, չտեղափոխել Սարքն առանց Օպերատորի թույլտվության չվերանորոգել Սարքն առանց Օպերատորի գրավոր համաձայնության,
- Սարքի կամ Սարքավորման կորստի, հափշտակության մասին, Ձեր կամ երրորդ անձի կողմից վնասման դեպքում ոչ ուշ քան 3 (երեք) օրվա ընթացքում տեղեկացնել Օպերատորին (ներկայացնելով Օպերատորի կողմից պահանջվող փաստաթղթերը) hակառակ դեպքում Դուք չեք կարող պահանջել նվազեցնելու Ձեր ամսական վճարը՝ այդ օրերի քանակին համապատասխանող վճարների չափով:
- Օպերատորի կողմից տրամադրված սարքավորման, Սարքի վերադարձնելու պահանջ ստանալու պահից այլևս չօգտագործել և վերադարձնել դա/դրանք Օպերատորին,
- զերծ մնալ Օպերատորի տրամադրած սարքավորման և Սարքի ոչ պատշաճ, անօրինական և չարաշահումներով օգտագործումից և թույլ չտալ դրա օգտագործումը չլիազորված անձանց կողմից,
- Բաժանորդային Պայմանագրի լուծման դեպքում (անկախ լուծման պատճառներից) կամ որոշակի Ծառայություն(ներ)ի մատուցումը դադարեցնելու դեպքում Սարք(եր)ը սարքին վիճակում վերադարձնել Օպերատորին՝ ոչ ուշ քան 15-օրյա (տասնհինգ) ժամկետում, առանձին դեպքերում Օպերատորի սահմանած այլ ժամկետներում և Օպերատորի մասնագետների համար Սարք(եր)ն ապամոնտաժելու հնարավորություն ստեղծելով կամ դրանք ինքնուրույն ապամոնտաժելով:
8.6. Սույն Պայմանների 8.5.9․ կետում նշված 15 (տասնհինգ) -օրյա ժամկետում Բաժանորդի կողմից Սարք(եր)ը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել Օպերատորի կողմից սահմանված Սարքի փոխհատուցման գումարը:
- Օպերատորը պարտավորվում է իր համար հնարավոր ամենամոտ ժամկետում Բաժանորդին տրամադրված Սարքն անվճար փոխարինել նորով, եթե Օպերատորի կողմից այն ճանաչվել է արտադրական թերություն ունեցող:
- Շարժական կապի Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ Սարքավորումը ձեռք է բերվում Ձեր կողմից` Ձեր հաշվին և հայեցողությամբ, և Դուք եք պատասխանատու դրա տեղակայման, կարգաբերումների և պատշաճ աշխատանքի համար,
- Որոշ Ծառայությունների դեպքում Օպերատորը կարող է առաջարկել Սարքավորումներ հատուկ պայմաններով, այդ թվում՝ որոշակի ժամկետով Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված այլ պարտավորությամբ: Օպերատորը կարող է նաև առաջարկել սարքավորումներ օգտագործման պայմանով իրավունքով կամ այլ հիմունքներով:
- Եթե Սարքավորումը սեփականության իրավունքով Ձեզ չի պատկանում, Դուք իրավասու չեք զիջել, վաճառել, վարձակալության տալ կամ որևէ այլ կերպ փոխանցել այլ անձի կամ որևէ փոփոխություն կատարել դրանում, ինչպես նաև Սարքավորման վնասման, կորստի կամ հափշտակության դեպքում պարտավոր եք Օպերատորին վճարել դրա արժեքը սահմանված կարգով և ժամկետում։
9. Սակագներ, գանձումներ
- Օպերատորն ինքն է սահմանում և իրավասու է միակողմանի կարգով փոփոխել Ծառայությունների սակագները՝ սույն Պայմանների 18.7. կետին համապատասխան, իսկ որոշ կարգավորվող սակագների դեպքում դրանք սահմանվում և/կամ նախապես համաձայնեցնվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ
- Օպերատորն իրավասու է Ձեզնից գանձել վճարներ (տույժեր) սահմանափակված կամ կասեցված Ծառայությունների վերականգնման, վերաակտիվացման կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքը նորից մոնտաժելու համար:
- Մատուցված Ծառայությունների համար գանձվող գումարները և մատուցված Ծառայությունների ծավալները հաշվարկվում են Օպերատորի Բիլինգային Համակարգի կամ այլ օպերատորների և ծառայություն մատուցողների կողմից ներկայացված տվյալներով (օրինակ` ռոմինգում Ծառայություններ մատուցելիս):
- Եթե առաջանում է վեճ մատուցված Ծառայությունների ծավալի վերաբերյալ, հաշվարկների համար հիմք են ընդունվում Օպերատորի, իսկ որոշ Ծառայությունների դեպքում` այլ օպերատորների և ծառայություն մատուցողների կողմից հաշվարկային համակարգերում գրանցված և ներկայացված տվյալները:
- Տվյալների փոխանցման սարքավորման (օրինակ` մոդեմ, ֆաքսիմիլային ապարատ և այլ սարքավորում, որոնք աշխատում են տեղեկատվության ավտոմատ ընդունման ռեժիմում), կամ Բաժանորդի այլ սարքավորման, որն ապահովում կամ նմանարկում է տվյալների փոխանցման հնարավորություն կանչվող անձի բացակայության դեպքում;
- Բաժանորդի սարքավորման, ինքնապատասխանիչի, ձայնային փոստի;
- Ինտերնետ հասանելիության ծառայության դեպքում գանձումն իրականացվում է Ձեր ընտրած Սակագնային Պլանին կամ Առաջարկի Նկարագրին համապատասխան (ամսավճարի, օրավճարի և/կամ ըստ օգտագործված ծավալի (MB), կամ Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ կարգով:
- Բաժանորդային Պայմանագրի համաձայն տրամադրված Սարքի կորստի, հափշտակության կամ ցանկացած այլ պատճառներով (ոչ Օպերատորի գործողությունների հետևանքով) վնասման դեպքում նոր Սարքի տրամադրումը հնարավոր է Բաժանորդի կողմից Սարքի դիմաց Օպերատորին փոխհատուցելուց հետո, բայց ոչ ուշ քան Օպերատորի կողմից նման պահանջ Ձեզ ներկայացնելու պահից 10 (տասը) օրվա ընթացքում:
9.7. Օպերատորն իրավասու է՝
- պահանջել վճար Ծառայությունների պատշաճ մատուցմանը խոչընդոտող անսարքությունները և թերությունները շտկելու (այդ թվում՝ փոխված մալուխների, սարքավորումների) համար, եթե դրանք առաջացել են Բաժանորդի գործողությունների և/կամ անգործության պատճառով,
- հավելյալ (լրացուցիչ) ծառայություններ մատուցելու համար Բաժանորդից գանձել վճար,
- Օպերատորի Ցանցին միացնելու նպատակով Բաժանորդի Տարածքում մալուխների մոնտաժման աշխատանքներ կատարելու համար Բաժանորդից պահանջելու միացման վճար (եթե, օրինակ` Օպերատորի մասնագետների կողմից օգտագործված մալուխների (նյութերի) քանակը և կատարված աշխատանքների ծավալը գերազանցում են Օպերատորի կողմից սահմանված նորմերը), եթե դա նախօրոք համաձայնեցվել է Բաժանորդի հետ:
- Օպերատորը կարող է սահմանել և հրապարակել մատուցված Ծառայությությունների արժեքների հաշվարկի և գանձում իրականացնելու այլ կարգ ու պայմաններ:
Վճարման կարգ և վճարումներ
10.1.Ծառայությունների համար վճարումները սահմանվում են կանխավճարային բաժանորդագրության սկզբունքով:
10.2. Բաժանորդագրման վճարի չափը կարող է լինել հաստատված կայուն գումար կամ կախված լինել Բաժանորդի Հաշվի ներքո Ծառայությունների քանակից:
- Ըստ Առաջարկի նկարագրի և Սակագնային Պլանի՝ բաժանորդագրման վճարը կարող է նվազեցվել կամ չնվազեցվել օգտագործված Ծառայությունների դիմաց:
- Բաժանորդագրման կանխավճարը ենթակա է հաշվարկման Բաժանորդին տրամադրված ID համարով համակարգում անձնական էջի (կաբինետի) միջոցով և գանձման մինչև Ծառայության ակտիվացման պահը:
- Դուք պարտավոր եք բաժանորդագրման վճարը վճարել նաև այն դեպքում, երբ որևէ պատճառով Ծառայությունից չեք օգտվել (եթե սահմանված կարգով չեք լուծել Բաժանորդային Պայմանագիրը):
- Ըստ Ծառայության Առաջարկի և Սակագնային Պլանի՝ Բիլինգի Օրը կարող է լինել յուրաքանչյուր ամսվա վերջին օրը։
- Ամսվա ընթացքում գումարային սահմանաչափին հասնելու դեպքում Դուք կարող եք շարունակել օգտվել Օպերատորի Ծառայություններից` լրացուցիչ վճարում/ կատարելու դեպքում։
- Ամսական բաժանորդագրությամբ համակարգի դեպքում սահմանվում է ամսական բաժանորդագրության վճար (ամսավճար), որը պետք է վճարվի Բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամիս՝ անկախ այն հանգամանքից, Բաժանորդը տվյալ ամիս օգտվել է Ծառայություն(ներ)ից, թե ոչ:
- Վճարովի Ծառայություններ ակտիվացնելու դեպքում գանձումը կատարվում է ամսավճարի հետ միասին և նույն կանոններով կամ Ձեր կողմից կատարված կանխավճարից, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:
- Կորպորատիվ Բաժանորդները Օպերատորի առջև պատասխանատվություն են կրում իրենց աշխատակիցների համար այն դեպքում, երբ այդ աշխատակիցներն օգտվում են Ծառայություններից Բաժանորդի կորպորատիվ Սակագնային Պլանի/Փաթեթի ներքո, եթե այլ բան չկա սահմանված Օպերատորի կողմից:
- Ըստ Ծառայության առաջարկի և տեսակի` Դուք կարող եք վճարումն իրականացնել կանխիկ դրամով, վերալիցքավորման քարտի, բանկային փոխանցման, տերմինալների, բանկային վճարային քարտերի, առցանց, բջջային հավելվածների և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ միջոցներով:
- Եթե Ձեր և Օպերատորի միջև կնքվել են մի քանի Բաժանորդային Պայմանագրեր կամ նույն Բաժանորդային Պայմանագրով տրամադրվել են մի քանի հաշիվներ կամ համարներ, Օպերատորն իրավունք ունի առանց Ձեզ/Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու, հաշվանցել կամ ուղարկել մեկ Բաժանորդային Պայմանագրի, Հաշվի կամ Համարի համար ստացված և չօգտագործված դրամական միջոցները Ձեր մեկ այլ Բաժանորդային Պայմանագրով, Հաշվով կամ Համարով գոյացած պարտքը մարելու համար, որի ժամանակ Բաժանորդի Հաշվին պահպանվում է այն գումարը, որը մնացել է պարտքերի ամբողջական մարումից հետո:
- Վճարումը համարվում է կատարված Օպերատորի Բիլինգային Համակարգ վճարումը մուտքագրելու պահից:
- Վճարում կատարելու պահից ինքնաշխատ կերպով Բաժանորդին հասանելի են դառնում Ծառայությունները:
- Վճարում կատարելիս Դուք պետք է ճշգրիտ նշեք այն Հաշվի համարը և/կամ պայմանագրի համարը BAN, որի համար կատարվում է վճարումը:
- Բաժանորդի փոխարեն վճարում կատարող ցանկացած անձ, վճարումներ կատարելու մասով, համարվում է Բաժանորդի կողմից պատշաճ կերպով լիազորված և վերջինիս անունից գործող:
- Սույնով Դուք անվերապահորեն տալիս եք Ձեր համաձայնությունը Օպերատորի կողմից ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ` իրականացնել սխալ վճարման փոխանցում Ձեր Հաշվից ճիշտ հասցեատիրոջը:
- Ձեր կողմից սխալ Հաշվին կատարված ցանկացած վճարում ենթակա է Օպերատորի կողմից ուղղման ողջամիտ հնարավորությունների շրջանակում և Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ձեր կրած վնասների համար:
- Սխալ փոխանցված գումարը Ձեզ հետ է վերադարձվում այն դեպքում, երբ անձը, ում Հաշվին սխալմամբ փոխանցվել է գումարը, այն չի օգտագործել կամ նրա Հաշվեկշռին առկա է համապատասխան չափով գումար;
- Դուք սույնով ընդունում և համաձայնում եք, որ Օպերատորն իրավասու է իր կողմից սահմանված կարգով առանց Ձեզ որևէ ծանուցման զրոյացնել Ձեր Հաշվեկշիռը` Ձեր կողմից այն սահմանված ժամկետում չսպառելու դեպքում:
11. Կասեցում, սահմանափակում
- Օպերատորն իրավունք ունի նախապես Ձեզ տեղեկացնելով (բացառությամբ 11.1․1 և 11.1.2 կետերի) սահմանափակել կամ կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայություն(ներ)ը, եթե՝
- Դուք օգտագործում եք չսերտիֆիկացված սարքավորում,
- Դուք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին միացրել եք այնպիսի սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ ներազդում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու ուրիշների հնարավորությանը,
- Դուք անպատշաճ կամ անօրինական եք օգտագործել Ծառայությունները
- Ձեր կողմից թույլ է տրվել Բաժանորդային Պայմանագրի որևէ պայմանի խախտում,
- Դուք ժամանակին կամ ամբողջությամբ չեք կատարել մատուցված Ծառայությունների դիմաց վճարում կամ Հաշվի լիցքավորում, ներառյալ կիրառվող տույժերը, տուգանքները և Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ գումարները,
- Ծառայություններին բաժանորդագրվելիս Դուք ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական տեղեկություն կամ փաստաթղթեր եք ներկայացրել, կամ այլ կերպ բաժանորդագրման պայմանները չեն բավարարվել,
- Օպերատորի կողմից հայտնաբերվել է կասկածելի բնույթի Տրաֆիկ (վիրուսային ծրագրերի կամ սպամի տարածման փորձի փաստեր կամ դրա վերաբերյալ հիմնավոր կասկածներ և այլն),
- Ցանցի պահպանման, վերանորոգման և/կամ վերազինման աշխատանքների իրականացման համար,
- Եթե Ծառայությունների մատուցումը խախտում է (կարող է խախտել) երրորդ անձանց իրավունքները:
- Բաժանորդին հատկացված բջջային կապի կանխավճարային համակարգի համարը ձեռք բերելուց հետո երեք ամիսների ընթացքում չակտիվացնելու, ինչպես նաև երեք ամիս և ավելի ժամկետում ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայությունների ստացման/ուղարկման համար չօգտագործելու դեպքերում։
- Ծառայության սահմանափակման կամ կասեցման ընթացքում Օպերատորն իրավունք ունի՝
- Ապամոնտաժել իր մալուխներն ու Սարքերը
- Առանձին դեպքերում կասեցման կամ սահմանափակման կարգն ու ժամկետները կարող են պայմանավորված լինել Առաջարկի Նկարագրով և Սակագնային Պլանով:
- Կասեցման կամ սահմանափակման հիմքերը վերանալուց կամ ժամկետը լրանալուց հետո իրականացվում է վերաակտիվացվում` առանց Ձեզ նախապես ծանուցելու:
- Կասեցման կամ սահմանափակման դեպքում վերակտիվացում կարող է կատարվել Օպերատորի նկատմամբ ունեցած բոլոր պարտքերը, տույժերը, տուգանքները և Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ գումարները, ինչպես նաև այդ վճարումները հավաքագրելու հետ կապված Օպերատորի կողմից կրած բոլոր ծախսերը Ձեր կողմից վճարելու դեպքում, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից:
- Ծառայության սահմանափակումը Ձեզ չի ազատում ամսական բաժանորդային վճարը և մատուցված լրացուցիչ ծառայությունների դիմաց կուտակված այլ պարտքերը վճարելու պարտականությունից:
- Կասեցման կամ սահմանափակման ամբողջ ընթացքում Ձեր չկատարած պարտավորությունները Ձեր կողմից ենթակա են կատարման` Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում :
- Եթե Դուք հանդիսանում եք մեկից ավելի Հաշվի կամ Ծառայության օգտագործող, և եթե Դուք Օպերատորի նկատմամբ ունեք պարտք Ձեզ պատկանող որևէ Հաշվի կամ Ծառայության հետ կապված, Օպերատորն իրավունք ունի կասեցնել կամ սահմանափակել Ձեզ մատուցվող բոլոր Ծառայությունները (Համարները) մինչև պարտքի ամբողջական մարումը:
- Կասեցման և/կամ սահմանափակման ժամանակ, որոշ Ծառայությունների, որոնք Դուք չեք ցանկանում կասեցնել, այդ թվում՝ Ձեզ համար հատկացված գերարագ ինտերնետի ծավալի պահպանման համար Օպերատորի կողմից կարող են պահանջվել վճարներ` ըստ Առաջարկի Նկարագրի և Սակագնային Պլանի:
- Անվտանգության նկատառումներից ելնելով` Օպերատորն իրավասու է սահմանափակել կամ կասեցնել Ծառայության մատուցումը` այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելով, կամ խնդրել ժամանակավորապես դադարեցնել Ծառայությունից օգտվելը, որը չկատարելը կարող է պատասխանատվություն առաջացնել Ձեզ համար:
- Դուք իրավունք ունեք կասեցնել Ամրակցված Ցանցով մատուցվող Ծառայությունները մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով՝ գրավոր ծանուցելով նմանօրինակ կասեցման մասին առնվազն տասն օր առաջ և կատարել ծառայությունների կասեցման առնչությամբ Պայմանագրով նախատեսված Ձեր մյուս բոլոր պարտականությունները:
- Եթե Դուք ցանկանում եք ժամանակավոր կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայություններն ավելի քան երկամսյա ժամկետով, ապա համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո պարտավոր եք առկա պարտքն ամբողջությամբ մարել և/կամ Օպերատորին վերադարձնել Սարքը և վճարել Օպերատորի կողմից սահմանված վճարը:
- Այն դեպքում, երբ Դուք կնքել եք որոշակի ժամկետում Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորությամբ Բաժանորդային Պայմանագիր (Համաձայնագիր)` Ձեր հայեցողությամբ Ծառայության կասեցման դեպքում կասեցման ժամանակահատվածը չի ներառվում վերոնշյալ ժամկետի հաշվարկի մեջ և Բաժանորդ մնալու Ձեր պարտավորության ժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածին համապատասխան:
- Ծառայությունների Կասեցման/սահմանափակման ժամանակ Ձեր Հաշվին առկա դրական Հաշվեկշիռը, բոնուսները, ավտոմատ գեներացված առաջարկները և այլ արտոնությունները կարող են զրոյացվել` ըստ Ծառայության առաջարկի և Սակագնային Պլանի/Փաթեթի:
12. Պատասխանատվություն
- Բաժանորդը երաշխավորում է, որ ունի համապատասխան իրավասություն Տարածքում Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ մալուխների մոնտաժման և Սարքերի տեղադրման աշխատանքերը թույլատրելու համար: Բաժանորդը պետք է տասնօրյա ժամկետում Օպերատորին հատուցի սույն կետում նշվածի առնչությամբ երրորդ անձանց կողմից ներկայացված բոլոր պահանջներով Օպերատորի կրած ողջ վնասը:
- Բաժանորդն ընդունում է, որ Օպերատորն իրավասու է երրորդ անձանց կողմից սույն Պայմանների 1 կետում նշվածի առնչությամբ Օպերատորին ներկայացված հիմնավոր պահանջ(ներ)ի դեպքում միակողմանի կարգով լուծել (Տարածքում Ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու վերաբերյալ) Բաժանորդային Պայմանագիրը, ընդ որում, որոշակի ժամկետով բաժանորդ մնալու պարտավորությամբ Բաժանորդային Պայմանագր(եր)ի լուծման դեպքում Բաժանորդն է կրում համապատասխան պարտավորության ռիսկը:
- Օրենքի թույլատրելի սահմաններում Օպերատորը և Դուք սույնով հրաժարվում եք Բաժանորդային Պայմանանգրի համաձայն մատուցվող Ծառայությունների հետ կապված միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներ ներկայացնելուց:
- Օպերատորի պատասխանատվության չափը հաշվարկվում է տվյալ ամսվա համար հաշվարկվող ամսական գումարից՝ ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համամասնորեն և չի կարող գերազանցել այն։
12.5. Օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում՝
- Ծառայությունները չմատուցելու կամ ոչ պատշաճ մատուցելու համար, եթե դա Պահպանման Աշխատանքների և/կամ սույն Պայմանների 13. կետում սահմանված հանգամանքների և գործոնների և/կամ նմանատիպ այլ իրադարձությունների հետևանք է,
- Օպերատորից ձեռք բերված սարքավորման միջոցով Ձեզ պատճառված վնասի համար, ինչպես նաև Ձեր և այլ անձանց կողմից սարքավորմանը պատճառված վնասի համար
- եթե Դուք ոչ պատշաճ կամ անօրինական կերպով եք օգտվում Ծառայություններից
- այլ օպերատորների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների և երրորդ անձանց կողմից կամ նրանց միջոցով Օպերատորի Ցանցի կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ Բաժանորդին մատուցվող Ծառայությունների որակի համար և չի տրամադրում որևէ երաշխիք այդ կապակցությամբ, այդ թվում` դրանց առնչությամբ ներկայացված հաշիվների համար: Անհրաժեշտության դեպքում նման ծառայությունները Բաժանորդին հասանելի դարձնելու համար երրորդ անձանց հետ հարաբերություններում Օպերատորը կարող է հանդիսանալ Բաժանորդի գործակալ` գործելով իր անունից և Բաժանորդի հաշվին,
- իր գործընկերների (այդ թվում` օտարերկրյա) կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող Ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների մեջ կատարված փոփոխությունների համար,
- վճարումներն ընդունող միջնորդ կազմակերպության, բանկի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:
12.6. Բաժանորդը / Դուք պատասխանատվություն եք կրում.
- սույն Պայմանների խախտմամբ Ծառայություններն օգտագործելու դեպքում Oպերատորին կամ երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի համար
- Սարքի, դրա պատկանելիքների, մալուխների և այլ պարագաների պահպանման համար և դրանց փչացման, սխալ օգտագործման, կորստի, վնասվածքի կամ հափշտակության դեպքում պարտավոր եք Oպերատորի կողմից սահմանված կարգով փոխհատուցել դրանց դիմաց,
- Oպերատորի կողմից Ծառայություններին տրամադրված հասանելիության միջոցով Ձեր կողմից կատարվող գործարքների (էլեկտրոնային վճարումներ, գնումներ և այլն), էլեկտրոնային խաղերի և այլ շահումով խաղերի մասնակցության, դրանց հետևանքների համար և կրում եք բոլոր ռիսկերը,
- Ձեր կողմից Oպերատորին տրամադրված կապի միջոցներին ուղարկված որևէ տեղեկության, այդ թվում` Ձեր անձնական տվյալները նույն կապի միջոցներին հասանելիություն ունեցող անձանց հայտնի դառնալու և դրա հետևանքների համար,
- այն Տարածքում, որտեղ պետք է մատուցվեն Ծառայությունները, մալուխների մոնտաժման և Սարքերի տեղադրման համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու, ինչպես նաև դրանց արդյունքում երրորդ կողմին պատճառած վնասի համար,
- Բաժանորդային Պայմանագրի կնքումից հետո Պայմանների, Բաժանորդային Պայմանագրի, Ցանցի Ծածկույթի/Հասանելիության Տարածքի, Ծառայությունների ցանկի, գների և Կանոնների/Կարգերի փոփոխություններին ծանոթանալու համար,
- Պայմանների 10.11.և 1.5 կետում նշված դեպքերում օգտագործված Ծառայությունների դիմաց առաջացած բոլոր պարտքերի վճարման համար, այդ թվում` գումարային սահմանաչափը կամ փաստացի Հաշվեկշիռը գերազանցելու հետևանքով գոյացած պարտքի վճարման համար: 12.7.Մինչև որևէ խնդրի մասին Oպերատորին տեղեկացնելը Դուք պարտավոր եք ստուգեq Ձեր սարքավորումները և համոզվել, որ պատճառը Ձեր սարքավորումը չէ և Ձեր վերահսկողությունից դուրս է:
- Եթե խնդրի պատճառը Oպերատորի Ցանցն է կամ այն գտնվում է Oպերատորի վերահսկողության ներքո, Դուք պարտավոր եք անմիջապես տեղեկացնել Oպերատորին, որպեսզի վերջինս ձեռնարկի համապատասխան միջոցառումներ: Այդ մասին Oպերատորին ուշ տեղեկացնելու դեպքում Oպերատորը պատասխանատվություն չի կրում տեղեկացնելուն նախորդող ժամանակահատվածի համար:
- Դուք զրկվում եք մատուցվող Ծառայության կամ դրա որակի հետ կապված որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից, եթե առաջացած խնդիրների մասին սեղմ ժամկետում չեք տեղեկացնում Oպերատորին, որի հետևանքով բաց է թողնվում Ծառայության որակի հետ կապված խնդիրների առկայության փաստը հաստատելու և պատճառները պարզաբանելու տեխնիկական հնարավորությունը:
- Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց կողմից Ձեր Սարքի կամ սարքավորման միջոցով Ծառայությունների ցանկացած օգտագործման համար և Դուք եք կրում նման օգտագործման հետևանքով առաջացած բացասական հետևանքները, այդ թվում՝ պարտքերի մարման պարտավորությունը: Oպերատորի կողմից տրամադրված սարքավորման՝ լիազորված անձի կողմից այն օգտագործելու դեպքերում դրանց տիրապետողը կհամարվեք Դուք, իսկ իրականացված գործողությունները կհամարվեն կատարված Ձեր անունից և ի շահ Ձեզ, և նման օգտագործման հետևանքով առաջացած պարտքերը մարելու պարտավորությունը կկրեք Դուք՝ մինչև Ձեր կողմիցՍարքի կամ սարքավորման կորստի կամ հափշտակության մասին Oպերատորին սահմանված կարգով տեղեկացնելը և Ձեր պահանջով Ծառայությունների կասեցումը, որը բավարարվում է Oպերատորի կողմից 24 ժամվա ընթացքում: Oպերատորն իրավասու է մինչև Ձեր պահանջի կատարումը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ձեր անձը ճշտելու համար, սակայն պատասխանատվություն չի կրում չլիազորված անձի կողմից ներկայացվող նմանատիպ պահանջների և դրանց կատարման համար:
- Պայմանների 5. կետում սահմանված պարտականությունների խախտումների հայտնաբերման դեպքում Oպերատորի կողմից նման գործողություններ կատարելուց զերծ մնալու վերաբերյալ գրավոր զգուշացում ստանալուց հետո Ձեր կողմից այդ գործողություններից որևէ մեկը կրկին կատարելու կամ խախտումը շարունակելու դեպքում Oպերատորն իր հայեցողությամբ իրավունք ունի սահմանված կարգով սահմանափակել Ձեզ մատուցվող Ծառայության արագությունը կամ Տրաֆիկը կամ կասեցնել Ծառայությունը կամ միակողմանի կարգով լուծել Բաժանորդային Պայմանագիրը, ինչպես նաև պահանջել Ձեր գործողությունների հետևանքով Oպերատորին պատճառված վնասների հատուցում:
- Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն Պայմաններով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, եթե պատճառը անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցությունն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ Ձեր ֆինանսական դրությունը չի կարող դիտարկվել որպես ֆորս-մաժոր, և Դուք պարտավոր եք ամբողջությամբ վճարել Oպերատորի Ծառայությունների համար:
- Այն դեպքերում, երբ Ծառայությունների պատշաճ մատուցման (խափանումների պատճառները հայտնաբերելու և շտկելու) համար անհրաժեշտ է Oպերատորի համապատասխան մասնագետի այցելությունը Տարածք, ապա Ձեր կողմից նման հնարավորություն չստեղծելու դեպքում, Դուք զրկվում եք Ծառայության մատուցման կամ դրա որակի հետ կապված Oպերատորին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
- Սույնով Դուք ընդունում և համաձայնվում եք, որ եթե առանց նախապես Oպերատորի համաձայնությունը ստանալու Դուք (և/կամ Ձեր իմացությամբ կամ ցուցումով գործող երրորդ անձը) Բաժանորդային Պայմանագրով Ձեզ տրամադրված Համարը (անկախ Համարի տեսակից և այն օգտագործելու համար Oպերատորին վճարելու փաստից) և/կամ դրա նկատմամբ Ձեր ունեցած օգտագործման իրավունքն այլ անձի փոխանցելուն (օտարելուն) ուղղված հայտարարություն, գովազդ, հրապարակային առաջարկին ուղղված հայտարարություններ եք տարածում (ցանկացած եղանակներով), ապա դա կդիտվի որպես Ձեր կողմից Բաժանորդային Պայմանագրի խախտում, որի պարագայում Oպերատորը կարող է (այդ մասին Ձեզ տեղեկացնելով)՝
- ապակտիվացնել և/կամ հետ վերցնել Ձեզ տրամադրված համապատասխան Համար(ներ)ը, և/կամ
- լուծել տվյալ Համար(ներ)ը Ձեզ տրամադրելու վերաբերյալ Բաժանորդային Պայմանագիրը, և/կամ
- կիրառել Բաժանորդային Պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ:
- Բաժանորդը սույնով ընդունում և համաձայնում է, որ Oպերատորի կողմից սույն Պայմանների, Անձնական տվյալների մշակման քաղաքականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բաժանորդի վերաբերյալ տեղեկությունների (անձնական տվյալների) բացահայտման դեպքում իրավունք չունի Oպերատորից պահանջել որևէ փոխահտուցում:
13. Լուծում
- Oպերատորն իրավունք ունի միակողմանի լուծել Բաժանորդային Պայմանագիրը՝ նախապես տեղեկացնելով Ձեզ ՝
- Ծառայության համար սահմանված վճարումները Բաժանորդային Պայմանագրով նախատեսված ժամկետում չկատարելու դեպքում,
- Դուք խախտել եք Բաժանորդային Պայմանագրի կետերը և/կամ օրենքը,
- Ծառայության համար սահմանված վճարումները Բաժանորդային Պայմանագրով նախատեսված ժամկետներում չկատարելու դեպքում,
- Ծառայությունների կասեցումից հետո սահմանված կարգով և ժամկետներում Ծառայությունների չվերակտիվացման դեպքում (Ձեր Հաշվին Բաժանորդային Պայմանագրով կամ Սակագնային Պլանով սահմանված ժամկետում դրական Հաշվեկշռի ապահովման համար բավարար դրական մնացորդի բացակայությունը կամ Ծառայության վերակտիվացման համար Բաժանորդային Պայմանագրով կամ Սակագնային Պլանով սահմանված ժամկետում անհրաժեշտ գործողությունների չկատարումը և այլն),
- եթե Oպերատորին դիմել է Ամրակցված ցանցով մատուցվող ծառայության տարածքի նկատմամբ սեփականության/օգտագործման իրավունք ուենցող անձը և այդ մասին ներկայացրել է հավաստի տվյալներ
- Բաժանորդային Պայմանագիրը լուծվում է Oպերատորի լիցենզիաների և/կամ թույլտվությունների դադարեցման դեպք(եր)ում,
- ՀՀ օրենսդրությամբ և Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:
- Դուք իրավունք ունեք միակողմանի հրաժարվել Բաժանորդային Պայմանագրի կատարումից` այդ մասին գրավոր ծանուցելով Oպերատորին, մարելով Oպերատորի հանդեպ
Ձեր ունեցած՝այդ թվում վերջնահաշվարկի արդյունքու,մ բոլոր պարտքերը, ինչպես նաև Oպերատորից ստացված Սարքը հանձնման-ընդունման ակտով վերադարձնելով Oպերատորին (եթե այլ բան գրավոր նախատեսված չէ Ձեր և Oպերատորի միջև): Սարքը չվերադարձնելու դեպքում ավելանում է տուգանք/տույժ սարքի ամբողջական արժեքի չափով։
- Այս գործողությունների արդյունքում ձևավորվում է վերջնական հաշիվ
- Oպերատորի Ցանցից այլ ցանց Համարի Տեղափոխելիություն կատարելու դեպքում Oպերատորի հետ կնքված Ձեր Բաժանորդային Պայմանագիրը Համարը տեղափոխվելու պահից համարվում է լուծված (տեղափոխված Համարի մասով):
- Oպերատորի Ցանցից այլ ցանց Համարի տեղափոխումը Ձեզ չի ազատում այդ Համարով օգտագործված Ծառայությունների մասով Oպերատորի հանդեպ ունեցած պարտքի վճարման պարտավորությունից:
- Oպերատորի Ցանցից այլ ցանց Համարի տեղափոխման դեպքում Ձեր համարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվում Ընդունող օպերատորի ցանցում Ձեր հաշվին։ Առկա բոնուսները ավտոմատ գեներացված առաջարկները և այլ արտոնությունները զրոյացվում են: Ձեր Համարը Oպերատորի Ցանց կրկին տեղափոխելու (վերադառնալու) դեպքում կարող եք Oպերատորի Ծառայություններին բաժանորդագրվել նոր բաժանորդների համար սույն Պայմաններով սահմանված ընդհանուր հիմունքներով:
- Բաժանորդային Պայմանագրի լուծումը, անկախ դրա հիմքերից, չի ազատում Ձեզ մինչև լուծման պահը և դրա հետ կապված Oպերատորի հանդեպ Ձեր ունեցած պարտավորությունների պատշաճ կատարումից, այն է՝ Ձեր պարտքը, բոլոր կիրառելի տույժերը, տուգանքները, հրաժարագինը կամ Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ վճարները:
- Այն դեպքերում, երբ Ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու համար Բաժանորդային Պայմանագրի կնքումից հետո սահմանված ժամկետում Բաժանորդը հնարավորություն չի ընձեռնում Օպերատորի մասնագետներին Տարածքում տեղադրել և կարգաբերել Սարքը և միացնել այն Օպերատորի Ցանցին, Բաժանորդային Պայմանագիրը համարվում է լուծված համապատախան Ծառայության մասով:
- Այն դեպքում, երբ Բաժանորդը չի ցանկանում ստանալ Բաժանորդային Պայմանագրում նշված որևէ Ծառայություն, սակայն հրաժարվում է այդ մասին համապատասխան դիմում (համաձայնագիր) ստորագրել և շարունակում է օգտվել բաժանորդագրված այլ Ծառայություն(ներ)ից, Բաժանորդային Պայմանագիրը չմատուցված Ծառայության(ներ)ի մասով համարվում է փոփոխված (եթե Օպերատորը նման փոփոխությանը դեմ չէ և/կամ այդ փոփոխությունը որևէ անցանկալի հետևանք չի առաջացնում Օպերատորի համար): Այդ փոփոխությունը Բաժանորդային Պայմանագրում փաստաթղթային տարբերակով չամրագրելու հետևանքով առաջացող բոլոր բացասական հետևանքների համար ամբողջությամբ պատասխանատվություն է կրում Բաժանորդը:
- Բաժանորդային Պայմանագրի լուծման համար Դուք պարտավոր եք ներկայանալ Օպերատորի Վաճառքի և սպասարկման կենտրոն և լրացնել Օպերատորի կողմից սահմանված ձևի դիմում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:
- Բաժանորդային Պայմանագրի (բացառությամբ կանխավճարային բաժանորդագրության) լուծման դեպքում Օպերատորի հանդեպ Բաժանորդի ունեցած բոլոր պարտքերը (այդ թվում տույժեր, տուգանքներ և այլն) մարելուց հետո Բաժանորդի Հաշվին առկա դրական Հաշվեկշիռը (մնացորդը) հետ ստանալու համար Բաժանորդը պարտավոր է 1 (մեկ) տարվա ընթացքում Օպերատորի կողմից սահմանված ձևով դիմում ներկայացնել Վաճառքի և սպասարկման կենտրոն:
- Կանխավճարային բաժանորդագրության դեպքում Բաժանորդային Պայմանագրի լուծման դեպքում Ձեր կողմից վճարված կանխավճարը ենթակա վերադարձման մինչև պայմանագրի լուծմանը:
14. Անվտանգություն
- Օպերատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից ուղարկված սպամի, իրականացված հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա արդյունքում Ձեզ պատճառված վնասների համար: Դուք պարտավոր եք անձամբ պաշտպանել Ձեր վերջնակետային սարքավորումը և համակարգերը վիրուսներից և այլ անձանց անօրինական միջամտությունից և պատասխանատվություն եք կրում նման վիրուսների կամ անօրինական միջամտության հետևանքով Օպերատորին և/կամ այլ անձանց պատճառված վնասի համար, ինչպես նաև կրում եք նման վիրուսների կամ անօրինական միջամտության հետևանքով առաջացած պարտքերի մարման պարտավորությունը:
15. Անձնական տվյալների պաշտպանություն
15.1.Բաժանորդային Պայմանագիրը ստորագրելով Դուք տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների մշակումը Օպերատորի Վեբ կայքում https://www.LikeNet.am հրապարակված Անձնական տվյալների մշակման քաղաքականության համաձայն իրականացնելու համար:
15.2.Օպերատորը կամ իր գործընկերները, որպես մարքեթինգային կամ առևտրային գործունեության մի մաս, ինչպես նաև պարտքերի հավաքագրման կամ Ձեր նույնականացման տվյալների ճշգրտման և թարմացման համար, գրավոր ձևով, հեռախոսով, SMS ծառայության միջոցով կամ այլ կերպ կարող են կապ հաստատել Ձեզ հետ` օգտագործելով Ձեր անձնական տվյալները: Նշվածը ներառում է նաև Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ Ձեզ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրությունների ուղարկումը: Սույնով Դուք թույլատրում եք այս ձևով կապի հաստատումը Ձեզ հետ:
15.3.Դուք պարտավոր եք բաժանորդագրվելիս և Բաժանորդային Պայմանագրի գործողության ողջ ընթացքում ապահովել Օպերատորին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը և հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրա համար: Դուք պարտավոր եք Օպերատորին պատշաճ կերպով տեղեկացնել Ձեր վերաբերյալ գրանցված տեղեկություններում (հասցե, բանկային տվյալներ, ֆիրմային անվանում, կազմակերպաիրավական ձև և այլն) տեղի ունեցած փոփոխությունների մասին դրանց իրավական ուժ ստանալու պահից հնարավորինս սեղմ ժամկետներում: Դուք եք կրում այդ փոփոխությունների մասին Օպերատորին չհայտնելու հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը (բացասական հետևանքները):
16. Պատշաճ ծանուցում
- Ձեր/Բաժանորդի կողմից դիմումում նշված հասցեն, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամարը կհամարվեն հիմք հետագա բոլոր գործառույթների, այդ թվում ծանուցումների համար։ Ծանուցումը կհամարվի պատշաճ կատարված, եթե այն ուղարկվել է Ձեր/ բաժանորդի կողմից նշված հասցեով, կոնտակտային հետախոսահամարով (SMS) անկախ Ձեր/բաժանորդի կողմից այն ստանալու փաստից։
- Բաժանորդային Պայմանագրի շրջանակներում Ձեր և Օպերատորի կողմից ուղարկված ծանուցումները, այդ թվում` հաշիվները և դիմումները, համարվում են պատշաճ, եթե հանձնվել են առձեռն կամ ուղարկվել են էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով՝ Բաժանորդային Պայմանագրում նշված բնակության/հաշվառման/իրավաբանական կամ փաստացի գործունեության հասցեներով և/կամ էլեկտրոնային փոստի հասցեներով և/կամ հեռախոսահամարներին, եթե այլ բան սահմանված չէ Բաժանորդային Պայմանագրով:
- Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Ձեր և Օպերատորի միջև վեճերի ծագման դեպքում դատական կարգով (թե՛ հայցային վարույթի կարգով, թե՛ վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի կարգով), ինչպես նաև արբիտրաժային վարույթի կարգով վեճը լուծելիս՝ Ձեր և դատարանի (ցանկացած դատական ատյանի), ինչպես նաև Արբիտրաժի, Ձեր և Օպերատորի, Օպերատորի ու դատարանի (ցանկացած դատական ատյանի), ինչպես նաև Արբիտրաժի միջև՝ վարույթների հետ կապված բոլոր ծանուցումները ինչպես Ձեզ, այնպես էլ Օպերատորին ուղարկվեն էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով՝ Բաժանորդային Պայմանագրում և/կամ Էլեկտրոնային՝ թվային, գրիչով ստորագրելու մասին համաձայնագրում և/կամ այլ համաձայնագրերում նշված էլեկտրոնային փոստի հասցե(ներ)ին և/կամ հեռախոսահամար(ներ)ին: Սույնով Դուք համաձայն եք, որ սույն կետում նշված եղանակներից ցանկացած մեկով կատարված ծանուցումները համարվում են պատշաճ, և դրանց համար ստացման (ընթերցման) մասին հետադարձ ծանուցման (տեղեկացման) պահանջ չի սահմանվում, բացառությամբ էլեկտրոնային փոստով կատարված ծանուցումների, որոնց դեպքում Դուք համարվում եք պատշաճ ծանուցված այն դեպքում, երբ առկա է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում (եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը): Սույն կետի նպատակների համար Օպերատորի էլեկտրոնային փոստի հասցեն է info@likenet.am:
17. Տարաձայնությունների կարգավորում
- Սույն Պայմանները և Բաժանորդային Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
- Օպերատորի և Ձեր միջև սույն Պայմանների կամ Բաժանորդային Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը (տարաձայնություն) ենթակա են լուծման ՀՀ դատարաններում, իսկ Օպերատորի և ՀՀ հաշվառում չունեցող Բաժանորդների (ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) միջև սույն Պայմանների կամ Բաժանորդային Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը (տարաձայնություն) ենթակա են լուծման Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան: Նշված վեճերի լուծման ժամանակ դատական վարույթի բոլոր նպատակների համար կիրառվում են ծանուցման՝ սույն Պայմանների 3 կետի դրույթները:
18. Եզրափակիչ դրույթներ
18.1. Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում 2022 թվականի Հունիսի 1-ից:
Եթե մինչև սույն Պայմանների ուժի մեջ մտնելը Դուք Օպերատորի հետ կնքել եք Բաժանորդային պայմանագիր և/կամ օգտվում եք Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից, ընկերության ինտերնետային կայքում կամ զանգվածային լրատվության միջոցներում Օֆերտան հրապարակվելու պահից գործում են սույն Պայմանները։ Եթե Դուք 10-օրյա ժամկետում շարունակում եք օգտվել Օպերատորի Ծառայություններից, ապա սույն Պայմանները համարվում են Ձեզ հետ համաձայնեցված (ակցեպտավորված) և Ձեր կողմից գործողությամբ ընդունված։ 18.2.Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Սակագնային Փաթեթները
/Պլանները, Առաջարկների Նկարագրերը, Ծառայությունների հրապարակված սակագները (Գնացուցակը), Կարգերն ու Կանոնները մնում են ուժի մեջ:
- Բաժանորդային Պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով, եթե Բաժանորդի և Օպերատորի միջև կնքված Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:
- Որոշ դեպքերում Բաժանորդային Պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամկետով Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորությամբ: Այդ ժամկետը լրանալուց հետո Բաժանորդային Պայմանագիրը շարունակում է գործել անորոշ ժամկետով, եթե չի լուծվում Ձեր կամ Օպերատորի կողմից Բաժանորդային Պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
- Բաժանորդային Պայմանագիրը և դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները, դրա բաղկացուցիչ մասը կազմող կամ դրան վերաբերող այլ փաստաթղթերը և ծանուցումները կարող են հաստատվել ստորագրությունները և/կամ կնիքները թղթային օրինակների վրա դնելու միջոցով, կնիքի և ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված այլ կարգով:
- Օպերատորն իրավասու է հայտարարել ակցիաներ (խթանիչ առաջարկներ) և/կամ զեղչեր, որոնք հայտարարված ժամանակահատվածում կհանդիսանան Բաժանորդային Պայմանագրի լրացում և դրա բաղկացուցիչ մասը: Դրանց վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ դրանք Ձեր կողմից ընդունելու կարգը, հրապարակվում է Վեբ կայքում և/կամ հասանելի դարձվում Վաճառքի և սպասարկման կենտրոններում (կամ տարածվում են Օպերատորի կողմից նախընտրած այլ ձևերով):
- Օպերատորն իրավունք ունի ցանկացած ժամանակ Բաժանորդային Պայմանագրում, այդ թվում՝ սույն Պայմաններում, կատարել (միակողմանիորեն) փոփոխություններ և լրացումներ, որոնք բջջային կապի ծառայությունների դեպքում ուժի մեջ մտնելուց 10 օր առաջ հրապարակվում են Օպերատորի Վեբ կայքում (որոնց կարելի է ծանոթանալ նաև զանգահարելով կամ այցելելով սպասարկման կենտրոններ),
- Ամրակցված հեռախոսակապի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորման ենթակա ծառայությունների սակագների փոփոխման մասին հրապարակային տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։
- Պայմանների 8. կետի համաձայն կատարվող փոփոխություններին (լրացումներին) համաձայն չլինելու դեպքում, Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու Բաժանորդային Պայմանագիրը` մինչև փոփոխությունները (լրացումները) ուժի մեջ մտնելու (Օպերատորի կողմից սահմանված) օրը, այդ մասին գրավոր ծանուցելով Օպերատորին, եթե Բաժանորդը չունի Բաժանորդային Պայմանագրով (Համաձայնագրով) սահմանված ժամկետով Բաժանորդ մնալու չկատարված պարտավորություն: Եթե Բաժանորդը չի դիմում Օպերատորին և շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին Օպերատորի առաջարկը/Պայմանները համարվում է համաձայնեցված Բաժանորդի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
- Բաժանորդների համար բարենպաստ փոփոխությունների (լրացումների) մասին տեղեկությունը Օպերատորի կողմից Վեբ կայքում կարող է հրապարակվել այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն սույն Պայմանների 7. կետի Օպերատորը պարբերաբար Բաժանորդային Պայմանագրում, այդ թվում՝ սույն Պայմաններում իրավուն ունի կատարելու փոփոխություններ (լրացումներ), ուստի Դուք սույնով անվերապահորեն ընդունում եք, որ Վեբ կայքում հրապարակված Պայմանների, Ծառայությունների սակագների, Առաջարկի Նկարագրերի, ինչպես նաև Կարգերի/Կանոնների և
այլ տարբերակների միջև հակասության դեպքում գործում են Վեբ կայքում վերջին ամսաթվով հրապարակված Պայմանները, Ծառայությունների Արժեք սակագները, Առաջարկի Նկարագրերը և Կարգերն/Կանոնները:
- Դուք եք պարտավոր հետևել (ստուգել) Բաժանորդային Պայմանագրի, Օպերատորի կողմից կատարվող փոփոխություններին, որոնք հրապարակվում են Օպերատորի Վեբ կայքում և/կամ ներկայացվում Վաճառքի և սպասարկման կենտրոններում:
- Օպերատորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել Բաժանորդային Պայմանագրով ամրագրված իր իրավունքները կամ զիջել իր պարտավորություններն այլ անձի` առանց Ձեր համաձայնության:
- Դուք իրավունք չունեք Բաժանորդային Պայմանագրով ստանձնած Ձեր իրավունքները և պարտավորությունները փոխանցել երրորդ անձի` առանց Օպերատորի համաձայնության:
- Բաժանորդային Պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
- Բաժանորդային Պայմանագրով չկարգավորված Օպերատորի և Ձեր փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
- Բաժանորդային Պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
- Բաժանորդային Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով: Հայերենի և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:
19. Անցումային դրույթներ
19.1. Սույն Պայմանները տարածվում են մինչ սույն Պայմանների ուժի մեջ մտնելը Օպերատորի և բաժանորդի միջև կնքված նախկին բոլոր Պայմանագրերի (բաժանորդագրությունների) և դրանց հիման վրա մատուցվող Ծառայությունների վրա:
Օպերատորի վավերապայմանները
«Օպերատոր»՝ «ԼայքՆետ» ՍՊԸ
Գրանցման համար 53.110.1067774 / 2019-04-08, ՀՎՀՀ 05548276
/ հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Սպանդարյան, 7Փ., տ. 10, 3023/
Գործունեության և ծանուցման հասցե՝ ք.Երևան,
Նոր Նորք 1-ին զանգված, Ջուղայի 8/1, հեռ.
Գլխավոր տնօրեն՝ Դավիթ Ամիրյան